«Կրասնոդարը» Դուբայում կայացած ընկերական խաղում նվազագույն հաշվով հաղթել է ղազախական «Աստանային»։
Ռուսական ակումբի հաղթական գոլը 29-րդ րոպեին խփել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը դարպասի գրավմամբ աչքի ընկավ 11-մետրանոցից։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի փետրվարի 21-ին և կհանդիպի Մոսկվայի «Դինամոյին»։
Ընկերական հանդիպում
«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Աստանա» (Ղազախստան)` 1-0
Էդուարդ Սպերցյան, 29 (11մ)


