Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանից Եվրոպա տեղափոխվելն այլևս խնդիր չէ:
«Անգլիա տեղափոխվելու խնդիր այժմ չկա: Ընդհակառակը, կա Վիլսոն Իզիդորի դեպքը, որը հակառակն է ապացուցում (Իզիդորն նախորդ մրցաշրջանից առաջ «Զենիթից» տեղափոխվել էր «Սանդեռլենդ», իսկ այժմ արդեն մշտական հիմունքներով է պայմանագիր ստորագրել ակումբի հետ - խմբ.): Ես բազմաթիվ խորհրդակցություններ եմ անցկացրել անգլիացի փաստաբանների հետ: Նրանք վստահեցրել են, որ գործարքը հնարավոր կլինի իրականացնել:
«Սաութհեմփթոնը» հանդես է գալիս Չեմպիոնշիփում, որտեղ ակումբներն անկախ են ու գործարքներն ավարտին են հասցնում միայնակ: Պրեմիեր լիգայում գործարքների իրականացման համար ակումբները պետք է ստանան մրցաշարի հաստատումը:
«Կրասնոդարը» բաց է թողել Սաֆոնովին ու Պերենին: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Եվրոպա տեղափոխվելն այլևս խնդիր չէ»,- ասել է Սպերցյանի գործակալը:
Կարդացե՛ք նաև՝


