Logo

Սպերցյանի գործակալը մեկնաբանել է «Ռեալի» և ՊՍՎ-ի հետաքրքրվածության մասին լուրերը

18:06 / 17.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Դևիդ Մանասեն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով Մադրիդի «Ռեալի» և «ՊՍՎ Էյնդհովենի» հետաքրքրվածության մասին լուրերը:

««Ռեալի» հետաքրքրվածության մասին տեղյակ չեմ, պաշտոնական առաջարկ չի եղել: Եվրոպա տեղափոխվելու աշխատանքներ տարվում են, ամռանը պարզ կլինի»,- Դևիդ Մանասեի խոսքը մեջբերում է Metaratings-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է, ռուսական ակումբի գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 պաշտոնական հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը կիսապաշտպանի  տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ