Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի իրացրած անկյունայինից հետո Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Թիմուր Սուլեյմանովը 10-րդ րոպեին գրավել է սեփական դարպասը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում 20 խաղում խփել է 8 գոլ, կատարել 3 ասիստ։
«Կրասնոդարը» «Լոկոմոտիվի» հետ ոչ-ոքի` 1-1 է խաղացել, վաստակել 40 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Լոկոմոտիվը» 33 միավորով 5-րդն է։ Առաջատար «Զենիթը» ևս չէր հաղթել այս տուրում և ունի 41 միավոր։


