«Կրասնոդարն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը:
Վերջին` 30-րդ տուրի տնային խաղում «Կրասնոդարը» 3-0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին»: Գոլ խփեցն Էդուարդ Սպերցյանը, Ջոն Կորդոբան և Նիկիտա Կրիվցովը:
«Կրասնոդարի» ավագ Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին, 81-րդ րոպեին 24-ամյա հայ կիսապաշտպանը գոլային փոխանցում կատարեց Կրիվցովին, իսկ 90+10-ին գոլ խփեց 11-մետրանոցից:
Սպերցյանը 2024/2025 մրցաշրջանում մասնակցեց 35 խաղի, խփեց 11 գոլ և կատարեց 6 ասիստ:
Սպերցյանի կարիերայում սա առաջին տիտղոսն է: Ի դեպ, «Կրասնոդարի» պատմության մեջ ևս առաջին տիտղոսն է:
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 67 միավորով նվաճեց չեմպիոնությունը: Մեկ միավորով հետ մնաց և երկրորդ տեղը զբաղեցրեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որը վերջին տուրում 3-0 հաշվով հաղթեց Գրոզնիի «Ախմատին»:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր
«Կրասնոդար» - «Դինամո Մոսկվա»` 3-0
Ջոն Կորդոբա, 46, Նիկիտա Կրիվցով, 81, Էդուարդ Սպերցյան, 90+10 (11մ)