Logo

Սպերցյանի «Կրասնոդարը» միավորներ կորցրեց երկրորդ խաղում անընդմեջ

22:50 / 23.11.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի ստադիոնում ոչ-ոքի (1-1) գրանցեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։

Գործող չեմպիոնից ամբողջ հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը միավորներ կորցրեց երկրորդ խաղում անընդմեջ։ «Կրասնոդարը» նախորդ տուրում էլ չէր հաղթել «Բալթիկային». գրանցվել էր նույն՝ 1-1 հաշիվը։

«Ցլերը» 34 միավորով առաջին տեղում են, «Լոկոմոտիվը»` 31 միավորով չորրորդ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր

«Լոկոմոտիվ» - «Կրասնոդար»` 1-1

Ալեքսանդր Ռուդենկո, 11 - Դուգլաս Ավգուստո, 15

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ