Logo

Սպերցյանի «Կրասնոդարը» սեփական դաշտում պարտվեց «Զենիթին»

23:53 / 21.09.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Կրասնոդարը» սեփական դաշտում 0-2 հաշվով պարտվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։

«Կրասնոդարից» ամբողջ հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Կրասնոդարը» «Զենիթի» դեմ մրցել է 30-րդ անգամ` կրելով 19-րդ պարտությունը։ «Ցլերը» մրցակցին հաղթել են միայն չորս անգամ, ևս 7 խաղ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։

Ի դեպ, «Զենիթը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում տարել է առաջին արտագնա հաղթանակը։

Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 19 միավորով շարունակում է զբաղեցնել առաջին տեղը, «Զենիթը» 16 միավորով չորրորդն է։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Կրասնոդար» - «Զենիթ»` 0-2

Մաքսիմ Գլուշենկով, 60, Լուիս Էնրիկե, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ