Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի արտագնա խաղում:
«Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթեց «Նիժնի Նովգորոդին»: Սպերցյանը 79-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց «Կրասնոդարի» չորրորդ գոլը: Ի դեպ, սա 23-ամյա հայ ֆուտբոլիստի համար 100-րդ խաղն է ռուսական ակումբի կազմում:
Խաղի 8-րդ րոպեին էլ Սպերցյանի հարվածից հետո սեփական դարպասն է գրավել «Նիժնի Նովգորոդի» ռուս պաշտպան Կիրիլ Գլուշչենկովը:
«Կրասնոդարը» 22 խաղից հետո 43 միավորով վերադարձավ առաջին տեղ, երկու միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Զենիթին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Նիժնի Նովգորոդը» 22 խաղից հետո 28 միավորով 10-րդն է:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր
«Նիժնի Նովգորոդ» - «Կրասնոդար»՝ 3-4
Նիկոլայ Կալինսկի, 34, Ալեքսանդր Տրոշեչկին, 40, Իլյա Կուխարչուկ, 87 - Կիրիլ Գլուշչենկով, 8 (ինքնագոլ), Ջոն Կորդոբա, 13, 71, Էդուարդ Սպերցյան, 79


