Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում տուգանայինից խփած գոլերի քանակը հասցրել է 7-ի և ամենաարդյունավետն է այդ ցուցանիշով՝ սկսած այն պահից (2009թ.), երբ Opta-ն վիճակագրում է տվյալները, հայտնում է Sports.ru-ն:
Տուգանայինից խփած նույնքան գոլ ունեն նաև Հալկն ու Ալեքսանդր Ալիևը, սակայն Էդուարդ Սպերցյանը ցուցանիշը գրանցել է 56 փորձից, Ալեքսանդր Ալիևը՝ 65, Հալկը՝ 125: Լավագույն հնգյակն ամբողջացնում են Դանիիլ Ուտկինն ու Ֆեռնանդոն, որոնք տուգանայինից խփել են 6-ական գոլ (Ուտկինը՝ 35 փորձից, Ֆեռնանդոն՝ 52):
Քանի որ Opta-ն տվյալները վիճակագրում է 2009 թվականից, Transfermarkt-ի տվյալները տարբերվում են: Ըստ այդ տվյալների՝ թոփում պետք է լինեն Ռոլան Գուսևը (առնվազն 14 գոլ տուգանայինից), Դմիտրի Լոսկովը (13), Օլեգ Վերետեննիկովը (11) և Ալեքսանդր Կերժակովը (7):
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում տուգանայինից իր 7-րդ գոլը խփել էր «Սոչիի» դեմ 5-րդ տուրի խաղում, որտեղ երկրի չեմպիոնը հաղթել էր 5-1 հաշվով: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը գրանցել էր դուբլ, նաև մեկ գոլային փոխանցում: Սպերցյանը ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 5 խաղում Էդուարդ Սպերցյանը կատարել է 7 արդյունավետ գործողություն (3 գոլ, 4 գոլային փոխանցում):


