Transfermarkt-ը հրապարակել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող ֆուտբոլիստների թարմացված տրանսֆերային արժեքները:
Ամենամեծ աճը գրանցել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որի տրանսֆերային արժեքն ավելացել է 6 միլիոն եվորոյով և կազմում է 9 միլիոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ կիսապաշտպանը ճանաչվել էր «Կրասնոդարի»` աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ:
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 16 խաղի, խփել 9 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում, իսկ Ռուսաստանի գավաթում անցկացրել է 5 հանդիպում և աչքի ընկել մեկ անգամ:
Ռուսաստանի առաջնության 17 տուրերից հետո «Կրասնոդարը» 25 միավորով 8-րդն է: Ռուսաստանի գավաթում կրասնոդարցիներն առաջին տեղն են զբաղեցնել A խմբում և դուրս եկել փլեյ-օֆֆ: