Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը կարող է հայտնվել Իսպանիայի Լա լիգայում: «РБ Спорт»-ի փոխանցմամբ, 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ժիրոնան»:
Կատալոնական ակումբը կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ առաջին անգամ կապ է հաստատել այս տարվա հունվարին: Սակայն RP գործակալությունը, որի հետ համագործակցում է Սպերցյանը, փորձել է ֆուտբոլիստին ուղարկել Իտալիա:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 19 հանդիպման, խփել է 8 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026թ․ ամառ։ Transfermarkt-ը 18 միլիոն եվրո է գնահատում կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը։


