Logo

Սպերցյանը՝ ապագայի մասին. «Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել»

20:13 / 12.04.2023Ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնել է, որ եվրոպական ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերն ասեկոսեներ են:

«Ինչ վերաբերում է ապագային, ես դեռ ոչինչ չգիտեմ։ Անընդհատ շատ նորություններ են հայտնվում, ինչո՞վ են հետաքրքրված եվրոպական ակումբները։ Այո, դրանք ասեկոսեներ են: Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել։ Միգուցե ինչ-որ բան կա, և ինչ-որ մեկը դիմել է: Բայց ես դրա մասին ոչինչ չգիտեմ։

Եթե ամռանը կոնկրետ առաջարկ լինի, մենք դա կքննարկենք «Կրասնոդարի» հետ։ Նպատակներ միշտ կան։ Բայց չգիտեմ, թե ինչ կլինի»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստն ամռանը կհեռանա ռուսական ակումբից և կարիերան կշարունակի իտալական կամ գերմանական ակումբներից մեկում:

Տեղեկություններ կային նաև այն մասին, որ կիսապաշտպանի խաղին հետևում են գերմանական «Բայերի», «Ֆրայբուրգի» և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» սկաուտները: Նշվում էր նաև, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», որի գույները պաշտպանում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա