Logo

Սպերցյանը՝ ասիստի հեղինակ, Տիկնիզյանը մասնակցեց խաղին, «Կրասնոդարը» պարտվեց «Լոկոմոտիվին» (ֆոտո, տեսանյութ)

22:50 / 18.03.2023Վիդեո
null

Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանը, սեփական խաղադաշտում 3-2 հաշվով հաղթեց «Կրասնոդարին», որի գույները պաշտպանում է Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը:

22-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խաղադաշտ դուրս եկավ հյուրերի մեկնարկային կազմում ու 29-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց պարագվայցի պաշտպան Խունիոր Ալոնսոյին, որը հաշիվը դարձրեց 2-0:

23-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանը տանտերերի կազմում անցկացրեց ամբողջական հանդիպում, իսկ առաջին կեսի վերջնամասում զգուշացվեց դեղին քարտով:

Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում 27 խաղում խփել է 11 գոլ ու կատարել 10 ասիստ, իսկ Նաիր Տիկնիզյանը, մասնակցելով «Լոկոմոտիվի» 28 խաղի, դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

20 խաղից հետո «Կրասնոդարը» 29 միավորով 8-րդն է, «Լոկոմոտիվն» ունի 22 միավոր ու 11-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Լոկոմոտիվ» - «Կրասնոդար»՝ 3-2

Սերգեյ Վոլկով, 47 (ինքնագոլ), Մաքսիմ Գլուշենկով, 51, Արտյոմ Ձյուբա, 65 - Խունիոր Ալոնսո, 29, Ջոն Կորդոբա, 39

Հեռացում՝ Կրիստիան Ռամիրես, 63 («Կրասնոդար»), Իգոր Սմոլնիկով, 72 («Լոկոմոտիվ») 

Վրիպում 11-մետրանոցից՝ Արտյոմ Ձյուբա՝ 65

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա