Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է Championat-ը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ գերմանական ակումբը Մարկո Ռոյսին փոխարինող է դիտարկում հենց Սպերցյանին:
23-ամյա ֆուտբոլիստը չի հետաքրքրում «Բորուսիայի» ղեկավարներին: Այժմ նրա ծառայայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական ակումբներից մեկը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը 27 խաղում խփել է 11 գոլ ու կատարել է 7 ասիստ: Նա ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ տասնյակում: Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։