Logo

Սպերցյանը երրորդ խաղն անընդմեջ գոլ խփեց

16:38 / 24.08.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կազմում երրորդ խաղն անընդմեջ գոլ խփեց:

«Կռիլյա Սովետովի» դեմ Սամարայում ընթացող Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի արտագնա խաղի 13-րդ րոպեին 25-ամյա ֆուտբոլիստը 11-մետրանոցից հաշիվը դարձրեց 2-0:

«Կրասնոդարի» ավագը Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ունի 4 գոլ, մեկ գոլ էլ խփել է գավաթի խաղարկությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ