Ռուսական «Կրանսոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հնարավոր է տեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ, հայտնում է РБ Спорт-ը:
Աղբյուրի համաձայն՝ փարիզյան գրանդը 24-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո, սակայն «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին չի ցանկանում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում զրկվել թիմի առաջատարից:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական «Ատալանտան», բայց բերգամասկները հերքել էին տեղեկությունը:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Կրասնոդարից» ՊՍԺ էր տեղափոխվել ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը:
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր ունի ակումբի հետ։