Logo

Սպերցյանը` իր վերաբերյալ տրանսֆերային լուրերի մասին. «Ես դեռ «Կրասնոդարում» եմ»

00:26 / 28.06.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը հակիրճ է անդրադարձել իր վերաբերյալ տրանսֆերային լուրերին, հաղորդում է РИА Новости-ն:

«Ես դեռ «Կրասնոդարում» եմ։ Բոլորը գիտեն իմ՝ Եվրոպայում կարիերաս շարունակելու ցանկության մասին։ Տեսնենք, թե ինչպես կընթանա։ Լիգաների առումով նախապատվություններ չկան»,- ասել է Սպերցյանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Բրենթֆորդը», Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն, Ամստերդամի «Այաքսը» և Բերգամոյի «Ատալանտան»:

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ