Logo

Սպերցյանը կարող է մնալ. «Կրասնոդարի» գլխավոր մարզչի մեկնաբանությունը

14:49 / 03.08.2025Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևն անդրադարձել է ռուսական ակումբի տրանսֆերային ծրագրերին, այդ թվում` թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի ապագային, հաղորդում է Sport24-ը:

- Դուք ասացիք, որ տրանսֆերային արշավը 99%-ով ավարտվել է։ Այսինքն՝ Սպերցյանը անկասկած մնո՞ւմ է։ Այս չորս օրվա ընթացքում ոչինչ չի՞ պատահել։

- Նրանք ինձ ոչինչ չեն ասել, Էդիկի հետ կապված ոչինչ չի պատահել։ Բայց դեռ կարող է լինել մեկական նորեկ և հեռացող։ Եթե մենք գտնենք մեզ անհրաժեշտ խաղացողի, և ամեն ինչ լավ լինի։ Առայժմ ավելին չեմ կարող ասել։ Մեծ հավանականություն կա, որ ընդհանրապես ոչինչ չի փոխվի, մենք այս կազմով կխաղանք մինչև Նոր տարի:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ ասիստ էր կատարել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ