Logo

Սպերցյանը` մրցաշրջանի առաջին հատվածում «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ

20:20 / 23.12.2025Ֆուտբոլ
null

Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածում «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագը երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում ստացել է ձայների 43,67 տոկոսը։

25-ամյա կիսապաշտպանն առաջ է անցել Ջոն Կորդոբայից (21,76%) և Ստանիսլավ Ագակցևից (9,7%)։

Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում 24 խաղում խփել է 9 գոլ, կատարել 12 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ