Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի երկրորդ տուրում «Կրասնոդարը» կրկին չհաղթեց և առաջնության նորեկ Մախաչկալայի «Դինամոյի» դեմ տնային հանդիպումն ավարտեց 0-0 հաշվով։
«Կարսոնդարի» կազմում ավագի թևկապով ամբողջ հանդիպմանը մասնացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը տանտերերի հայտացուցակում էր, բայց մնաց պահեստայինների նստարանին։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը չէր հաղթել նաև առաջնության առաջին խաղում և 2 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը։ Մախաչկալայի «Դինամոն» նույնպես ունի 2 միավոր ու 12-րդն է։
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, երկրորդ տուր
«Կրասնոդար» - «Դինամո Մախաչկալա»` 0-0


