«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամփոփել է թիմի ելույթները Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում:
«Իհարկե, արդյունքներն այնքան էլ լավը չեն, այդպես էլ է լինում: ՌՊԼ-ում մենք շատ միավորներ կորցրինք, վնասվածքներ, որակազրկումներ՝ գումարած լոգիստիկ խնդիրները: Այս ամենն ազդում է խաղի, ֆիզիկական վիճակի վրա։ Մենք շատ միավորներ կորցրեցինք, այդ թվում՝ տանը։ Գարնանը կշտկենք իրավիճակը»,- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:
Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» 17 խաղից հետո 25 միավորով 8-րդն է Ռուսաստանի առաջնությունում: Պրեմիեր լիգան կվերսկսվի 2023 թվականի մարտի 5-ին:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:


