«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
23-ամյա Սպերցյանը ավարտված առաջնությունում 29 խաղում խփեց 11 գոլ, կատարեց 4 գոլային փոխանցում։
Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ, Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը «ՌՊԼ-ի հերոսներ» մրցանակաշխության ժամանակ հատուկ մրցանակ է ստացել և ճանաչվել առաջնության ամենամեդիային ֆուտբոլիստ` անվանի հաղորդավարուհի Օլգա Բուզովայի հետ հարցազրույցի ժամանակ հնչեցրած խոսքի համար։