Logo

Սպերցյանը` տպավորիչ գոլի և «Կրասնոդարի» նորեկների մասին

00:17 / 19.08.2025Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Metaratings.ru-ի թղթակցի հետ զրույցում խոսել է «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի տնային խաղում տուգանային հարվածով խփած տպավորիչ գոլի և թիմի նորեկների մասին: Ռուսաստանի չեմպիոնն այդ խաղում հաղթել էր 5-1 հաշվով, 25-ամյա Սպերցյանը դուբլ էր գրանցել: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ:

- Ի՞նչ կասեք երկրորդ գոլի մասին:

- Սկզբում մտածում էի գնդակը ցածր նետելու մասին, բայց տեսա, որ Կիրիլ Զայկան պատի տակ էր, և որոշեցի նետել պատի կողքով:

- Որպես ավագ՝ անհատական զրույցներ ունեցե՞լ եք նոր խաղացողների հետ։

- Իհարկե, մենք լավ շփվում ենք թիմի ներսում, նորեկների հետ՝ ևս։ Նրանք ուրախ տղաներ են, անմիջապես ինտեգրվել են թիմին:

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ