Logo

Էդուարդ Սպերցյանը գնահատել է «Կրասնոդարի» շանսերը ՌՊԼ-ում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:17 / 01.09.2022• ՍՊՈՐՏ
Էդուարդ Սպերցյան-ՌՊԼ

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գնահատել է իր ակումբի շանսերը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում:

«Ամեն ինչ հնարավոր է, մենք պետք է ձգտենք մրցանակային տեղ գրավել։ Հիմա լավ գրաֆիկ ունենք։ Բայց չեմ կարող ասել, որ յուրաքանչյուր հաղթանակ հեշտ է տրվում»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Известия»-ն:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը կրասնոդարցիների կազմում մասնակցել է 8 հանդիպման, դարձել 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: «Կրասնոդարը» 14 միավորով 4-րդն է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ