SofaScore վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընգրկվել է նաև «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել Մոսկվայի «Տորպեդոյի» դեմ խաղում (4-1): Սպերցյանը ճանաչվել էր նաև խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 7 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականն՝ ըստ SofaScore-ի
Դարպասապահ՝ Խուդյակով («Լոկոմոտիվ»)։
Պաշտպաններ՝ Զայնուտդինով (ԲԿՄԱ), Պրադո, Լովրեն (երկուսն էլ՝ «Զենիթ»)։
Կիսապաշտպաններ՝ Պրոմես («Սպարտակ»), Սպերցյան («Կրասնոդար»), Ուտկին («Ռոստով»), Կալինսկի («Նիժնի Նովգորոդ»), Մալկոմ («Զենիթ»)։
Հարձակվողներ՝ Կորդոբա («Կրասնոդար»), Իգնատև («Լոկոմոտիվ»)։
WhoScored վիճակագրական ռեսուրսը ևս Սպերցյանին ընգրկել է տուրի խորհրդանշական հավաքականում: 7-րդ տուրի լավագույնների թիմում է ընգրկվել նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը: