Logo

Սփլեշ-եղբայրների առաջին դիմակայությունը. Թոմփսոնի վերադարձը և Քարիի սուպերխաղը

11:20 / 13.11.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում կայացավ «Գոլդեն Սթեյթ» – «Դալաս» հանդիպումը:

13 տարի «Ուորիորզի» կազմում անցկացնելուց հետո ամռանը «Մավերիքս» տեղափոխված Քլեյ Թոմփսոնն առաջին խաղն անցկացրեց իր հարազատ ակումբի դեմ: Սան Ֆրանցիսկոյում «Գոլդեն Սթեյթը» հաղթեց համառ պայքարում: Գրանցվեց 120-117 հաշիվը:

Թոմփսոնը «Չեյզ Ցենտրում» 3-միավորանոց 6 դիպուկ նետում իրացրեց և ընդհանուր 22 միավոր վաստակեց: Բայց խաղի հերոսը դարձավ մյուս սփլեշ-եղբայրը՝ Սթեֆ Քարին: «Գոլդեն Սթեյթի» առաջատարը վաստակեց 37 միավոր, այդ թվում՝ խաղավերջում իր թիմի 12 միավորները: Ամերիկացին նաև տիրեց 6 անդրադարձի և կատարեց 9 ասիստ:

«Դալասի» առաջատար Լուկա Դոնչիչն էլ վաստակեց 31 միավոր, բայց վերջին վայրկյանին հենց նա վրիպեց հեռու տարածությունից և չփրկեց տեխասցիներին:

11 խաղից հետո «Ուորիորզը» 9 հաղթանակ է գրանցել և «Օկլահոմայի» հետ կիսում է Արևմտյան կոնֆերենցիայի առաջատարի դիրքը: «Դալասը» 5 հաղթանակով 11-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա