Logo

Spider-Man. No Way Home-ի ռեկորդները շարունակվում են

Հեղինակ
tigran5
00:00 / 10.01.2022ՍՊՈՐՏ
No Way Home-ի ռեկորդներ

Նոր «Spider-Man. No Way Home»-ը գերազանցում է բոլոր հնարավոր ռեկորդները: Մեկ ամսից էլ քիչ ժամանակում Ջոն Ուոթսի ֆիլմը դարձավ կինոյի պատմության մեջ ամենաշատ եկամուտ ունեցած ֆիլմերից մեկը. այս մասին հայտնում է Deadline-ը:

Spider-Man: No Way Home հավաքել է 1,5 միլիարդ դոլար եկամուտ:

Այսպիսով, ներքին կինովարձույթում «Spider-Man. No Way Home»-ն առաջ է անցել նույնիսկ «Avengers: Endgame»-ից: Համաշխարհային վարկանիշում նա զբաղեցրել է 8-րդ տեղը: Առաջին տեղում բոլոր ժամանակների առաջատար «Avatar» ֆիլմն է, որի ռեժիսորն է Ջեյմս Քեմերոնը:

Նոր Spider-Man-ի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 15-ին: Այս ընթացքում ֆիլմը ռեկորդներ է սահմանել ոչ միայն տոմսարկղերի, այլև արձագանքների առոմով: Իսկ Sony-ի համար Թոմ Հոլանդի մասնակցությամբ մարտաֆիլմը դարձավ ընդհանրապես ամենահաջողված ֆիլմը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա