«Բարսելոնայի» պաշտպան Ինյիգո Մարտինեսը նախատեսվածից շուտ է վերսկսել մարզումները, հաղորդում է Sport-ը։
33-ամյա ֆուտբոլիստը կատալոնական թիմի ընդհանուր խմբի հետ մասնակցել է մարտի 24-ի մարզմանը։
Մարտի 17-ին հաստատվել էր, որ բասկ պաշտպանը ծնկի վնասվածք է ստացել։ Հայտարարվել էր, որ Մարտինեսը կբացակայի 2-3 շաբաթ։
Ինյիգո Մարտինեսն ընթացիկ մրցաշրջանում 34 խաղում 3 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։


