Logo

Sport24. Զախարյանն Իսպանիայում բնակվելու թույլտվություն է ստացել

14:58 / 13.10.2025• Ֆուտբոլ
null

Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանն Իսպանիայում բնակության թույլտվություն է ստացել, հայտնում է Sport24-ը։

Այդուհանդերձ, «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստը երկրի քաղաքացիություն ստանալու հայտ չի ներկայացրել:

«Արսենը երկրում բնակվելու թույլտվություն ունի, ինչպես բոլոր օտարերկրացի ֆուտբոլիստները։ Դա բավարար է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի խոսնակ Յոն Անդեր Մունդուատեն։

22-ամյա Զախարյանը «Ռեալ Սոսյեդադում» է 2023թ. օգոստոսից, 46 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ