«Չելսիի» երկրպագուներն անհանգստացած են ակումբի կիսապաշտպան Քոուլ Պալմերի խաղից, գրում է Sportbible-ը։
Համացանցում անգլիացի ֆուտբոլիստի մասնակցությամբ տեսանյութ է տարածվել, որտեղ նա «Ֆլամենգոյի» դեմ աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի հանդիպման (1-3) դրվագներից մեկում նպաստավոր դիրքում ստանում է գնդակը և խաղը սրելու փոխարեն հետ փոխանցում է կատարում։
Երկրպագուները սոցցանցերում ակտիվ քննարկել են դրվագն ու քննադատել 23-ամյա ֆուտբոլիստի անհաջող գործողությունը։
«Պալմերն այլևս առաջվանը չէ։ Ինձ համար միևնույն է, թե մարդիկ ինչ են խոսում նրա մասին։ Դուք սա կարող եք տեսնել»,- գրել է երկրպագուներից մեկը տեսանյութի մեկնաբանություններում։
Երկրպագուների քննադատական մեկնաբանությունները հաջորդել են մեկը մյուսին.
«Հնարավոր է` այլևս երբեք չտեսնեք Պոչետինոյի ժամանակների Պալմերին։ Նախկինում նա գնդակը կուղարկեր տուգանային հրապարակ»։
«Մարեսկան, ակումբը գլխավորելուց ի վեր, ոչ մի ֆուտբոլիստի խաղը չի բարելավել»։
«Ստանալ նման հիասքանչ փոխանցում, սակայն պտտվել ու գնդակը հետ ուղարկել... Այդ պահին մտածեցի. «Ի՞նչ է կատարվում»»։
Պալմերի մասնակցությամբ դրվագը`
Cole Palmer isn't the same anymore.
— Zeno (@CFCZeno) June 20, 2025
I don't care what anyone says.
You can see it, or be blind to it. pic.twitter.com/eg8ZgYVYfU


