Logo

SportBild. Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել է

14:54 / 10.08.2025Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիայի» տնային ստադիոնի և մարզաբազայի խոհանոցներում սանիտարական խնդիրներ են հայտնաբերվել, հաղորդում է SportBild-ը:

Սանիտարական տեսչությունն արձանագրել է, որ խոհանոցները չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Ակումբը 11 միլիոն եվրո է ծախսել և պահանջվող ստանդարտներին համապատասխանեցրել խոհանոցները:

Այս անսպասելի ծախսի հետևանքով գերմանական ակումբի տրանսֆերային բյուջեն կրճատվել է: Դորտմունդյան թիմը նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղը կանցկացնի օգոստոսի 18-ին` Գերմանիայի գավաթի առաջին փուլում մրցելով «Էսենի» դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ