Sportico պարբերականը ներկայացրել է պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկներին։
Ցանկը գլխավորել է լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 6-ակի չեմպիոնը կարիերայի ընթացքում վաստակել է 4,1 միլիարդ դոլար։
Երկրորդն աշխարհահռչակ գոլֆիստ Թայգեր Վուդսն (2,7 միլիարդ) է, երրորդը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն է։ Պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակել է 2,2 միլիարդ դոլար։
Լավագույն տասնյակում են նաև Լեբրոն Ջեյմսը (բասկետբոլ, 1,88 միլիարդ), Լիոնել Մեսին (ֆուտբոլ, 1,85 միլիարդ), Առնոլդ Փալմերը (գոլֆ, 1,82 միլիարդ), Ջեք Նիքլաուսը (գոլֆ, 1,75 միլիարդ), Դևիդ Բեքհեմը (ֆուտբոլ, 1,61 միլիարդ), Ռոջեր Ֆեդերերը (թենիս, 1,59 միլիարդ) և Ֆլոյդ Մեյվեզերը (բռնցքամարտ, 1,52)։
Sportico-ն ցանկը կազմելիս հաշվի է առել նաև տարիների ընթացքում տեղի ունեցած մեծ ինֆլյացիան։




