Logo

Spring Chess Classic. Սամուել Սևյանը զբաղեցրեց երկրորդ տեղը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:45 / 14.04.2023Շախմատ
null

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում անցկացված շախմատի Spring Chess Classic մրցաշարում հաջող ելույթներ ունեցավ ԱՄՆ-ում բնակվող Սամուել Սևյանը:

10 շախմատիստների մասնակցությամբ շրջանաձև մրցակարգով անցկացված մրցաշարում հայ գրոսմայստերը 9 պարտիաներում վաստակած 5 միավորով 4 մասնակիցների հետ ցույց տվեց լավագույն արդյունքը:

Հաղթողին որոշելու համար նրանց միջև լրացուցիչ մրցախաղ անցկացվեց: Սևյանը նախ հաղթեց հունգարացի Բենջամին Գլեդուրային, ապա վճռորոշ մրցախաղում պարտվեց նիդերլանդցի Բենջամին Բոկին և զբաղեցրեց երկրորդ տեղը:

Նա պարգևատրվեց 4000 դոլարով: Մրցաշարի հաղթող Բենջամին Բոկը ստացավ 6000 դոլար պարգևավճար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա