Logo

Սպորտային մարմնամարզության հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք

22:15 / 30.09.2025Մարմնամարզություն
null

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը Կատարի մայրաղաք Դոհայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, հայտնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։

Հավաքին, որը կտևի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 14-ը, կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանն ու Գագիկ Խաչիկյանը։

Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմն այս հավաքով կպատրաստվի հոկտեմբերի 14-26-ը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ