Logo

Սպորտի ոլորտում համագործակցության խորացումը` Ղազախստանի հետ հարաբերությունների օրակարգում

18:12 / 13.06.2024Այլ մարզաձևեր
null

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Կողմերը կարևորել են փոխգործակցության հեռանկարները հատկապես այս տարվա ապրիլին ստորագրված 2024-2026 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում։

Ողջունելով հյուրերին՝ Կարեն Գիլոյանն ընդգծել է Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված բարեկամական ամուր կապերն ու համոզմունք հայտնել՝ սպորտի ոլորտում համագործակցության խորացումն անպայմանորեն նպաստելու է միջպետական կապերի ամրապնդմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Հայաստանում մայիսի 24-26-ն անցկացված ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաժողովին ակտիվ մասնակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք անցկացվող միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովմանը, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող այլ հարցեր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա