Logo

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները

15:29 / 24.12.2024Այլ մարզաձևեր
null

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:

Քվեարկությանը մասնակցել են մարզական 18 լրագրողներ, որոնք իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն: Արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան,

Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան,

Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Գրետա Վարդանյան,

Լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)՝ Շախմատի հավաքական

Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Էմմա Պողոսյան,

Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Հռիփսիմե Խուրշուդյան,

Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Հենրիխ Մխիթարյան,

Լավագույն մարզիչ՝ Հակոբ Սերոբյան,

Հանդիսատեսի համակրանք անվանակարգում հաղթողը որոշվելու է Telegram հարթակում իրականացվող առցանց քվեարկությամբ, որն ավարտվելու է դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ին:

Ամփոփելով արդյունքները՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել լրագրողներին մասնակցության և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Նախարարը կարևորել է՝ նոր ձևաչափով անցկացվող մրցույթի արդյունքներով առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել որոշելու նաև լավագույն կին մարզիկին, լավագույն թիմին, լավագույն մարզչին, լավագույն երիտասարդ մարզիկին և հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկին: Նրա խոսքով՝ սա լրացուցիչ խթան է լինելու մարզաշխարհի ներկայացուցիչների համար:

«Սպորտում արդար մրցակցության սկզբունքը կարևոր է, որպեսզի պայքարն ըստ արդյունքների և ըստ մարզական արժանիքների ընթանա: Բացի դրանից, սա թույլ է տալիս արժևորել և խրախուսել կոնկրետ հատկանիշներ: Օրինակ «Վերադարձ մեծ սպորտ» անվանակարգը նաև կամային կարևոր հատկանիշներ է խրախուսում, ինչը շատ կարևոր է սպորտում: Հնարավորություն ենք ստանում նաև գործընթացն ավելի մասնակցային դարձնելու»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Հանձնաժողովի անդամներն ու քվեարկությանը մասնակցած լրագրողներն անդրադարձել են մրցույթի անցկացման ձևաչափին, կատարել որոշակի դիտարկումներ և առաջարկություններ:

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա