Լոնդոնի «Չելսին» հայտարարել է Լիսաբոնի «Սպորտինգի» պորտուգալացի կիսապաշտպան Դարիու Էսուգուի տրանսֆերի մասին: Անգլիական ակումբը գործարքի համար կվճարի 18,5 միլիոն ֆունտ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2033 թվականի հուլիսի 1-ը:
20-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր իսպանական «Լաս Պալմասում»: Էսուգուն հանդես է գալիս Պորտուգալիայի Մ21 հավաքականում:
Էսուգուն «Սպորտինգի» ակադեմիայի սան է: Նա լիսաբոնյան ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը թիմի կազմում խաղադաշտ է դուրս: 2021 թվականի մարտին 16 տարեկան 6 օրականում պորտուգալացին նորամուտն է նշել «Վիտորիա Գիմարայեշի» դեմ խաղում։ Նույն թվականին նա գերազանցել էր Լուիշ Ֆիգուի ռեկորդը՝ դառնալով «Սպորտինգի» մեկնարկային կազմում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ 16 տարեկան 11 ամսական 17 օրականում:
Chelsea FC is pleased to confirm the signing of Portuguese midfielder Dario Essugo.
— Chelsea FC (@ChelseaFC) June 2, 2025
Welcome to Chelsea, Dario! 🔵