Logo

«Սպորտինգն» Ամորիմի գլխավորությամբ վերջին խաղում տպավորիչ «քամբեք» արեց

00:50 / 11.11.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի առաջնության 11-րդ տուրում գործող չեմպիոն Լիսաբոնի «Սպորտինգն» արտագնա խաղում 4-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բրագայի» նկատմամբ։

Մայրաքաղաքային ակումբը մինչև 58-րդ րոպեն պարտվում էր 0-2 հաշվով, սակայն կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու տպավորիչ «քամբեք» անել։ Դուբլ գրանցեց դանիացի 19-ամյա հարձակվող Կոնրադ Հարդերը, որը հաղթական գոլը խփեց 89-րդ րոպեին։

«Սպորտինգը» Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ անցկացրեց վերջին հանդիպումը։ Պորտուգալացի մասնագետը նոյեմբերի 11-ից պաշտոնապես ստանձնելու է Անգլիայի 20-ակի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը։

«Սպորտինգը» հաղթել է մեկնարկային բոլոր 11 խաղերում և 33 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ «Բրագան» հավաքել 20 միավոր ու 5-րդ տեղում է։

Պորտուգալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բրագա» - «Սպորտինգ»` 2-4 (տեսանյութ)

Ռիկարդու Օրտա, 20, 45 - Հիդեմասա Մորիտա, 58, Մորտեն Հյուլման, 81, Կոնրադ Հարդեր, 89, 90+4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա