«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը Overlap փոդքասթի եթերում խոսել է «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի ապագայի մասին:
«Անկեղծ ասած՝ հավանական չեմ համարում Իսակի «Արսենալ» տեղափոխությունը: Նա պիտի փորձի ավելի լավ ու ավելի մեծ թիմ տեղափոխվել: Կարող ենք խոսել «Ռեալի» մասին, «Լիվերպուլը» նույնպես հարձակվողի կարիք ունի: «Արսենալը» կարող է տարբերակ լինել, բայց, կարծում եմ, դա ցանկում վերջինը պիտի լինի: «Մանչեսթեր Յունայթեդը» ևս կարող էր տարբերակ լինել, բայց նայելով մեր դիրքին մրցաշարային աղյուսակում... նման բան տեղի չի ունենա», - նշել է անգլիացին:
Ավելի վաղ El Chiringuito TV-ի լրագրող Խոսե Ալվարեսը հայտնել էր, որ Իսակի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»:


