Logo

Սքոուլզ. «Տոնալին լավագույն կիսապաշտպանն է ԱՊԼ-ում, նա Ռայսից էլ լավն է»

17:31 / 08.10.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը հայտարարել է, որ Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանն այս պահին «Նյուքասլի» ֆուտբոլիստ Սանդրո Տոնալին է, հայտնում է Football Italia-ն;

«Տոնալին Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանն է, և, այո՛, նա Դեկլան Ռայսից էլ լավն է: Ինձ դուր է գալիս Ռայսը: Սխալ մի՛ հասկացեք, բայց կարծում եմ՝ նա երբեմն չափազանց շատ է հպվում գնդակին, նա փորձում է ավելի մոդայիկ լինել, քան անհրաժեշտ է:

Տոնալիի ֆիզիկական տվյալները հրաշալի են, նա կատարյալ կիսապաշտպան է, լավ է համագործակցում, գոլեր է խփում: Ես նախընտրում եմ Տոնալիին»,- ասել է Սքոուլզը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ