Logo

Սրտաբանն Ագուերոյին թույլատրել է վերադառնալ խաղադաշտ

17:10 / 23.02.2024Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի, Մադրիդի «Աթլետիկոյի», անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն սրտաբանից ֆուտբոլ վերադառնալու թույլտվություն է ստացել, հայտնում է Football talk-ը:

35-ամյա ֆուտբոլիստը համացանցի ուղիղ եթերի ընթացքում զանգել է բժշկին և հարցրել, թե արդյոք կարող է 10-20 րոպե անցկացնել խաղադաշտում:

Սրտաբանը նշել է, որ Ագուերոն կարող է դիմանալ ծանրաբեռնվածությանը, եթե վերականգնի ֆիզիկական վիճակը:

Հիշեցնենք, որ արգենտինացին կարիերան ավարտել էր 2021-ի դեկտեմբերին: Ավելի վաղ ֆուտբոլիստը սրտի նոպա էր ունեցել «Ալավեսի» հետ մրցավեճում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ