Սերբիա - Անգլիա Եվրո-2024-ի C խմբի առաջին տուրի խաղում երկրպագուները ստադիոնում չեն կարող գնել թունդ ալկոհոլային խմիչքներ, գրում է Daily Mail-ը։
Սա Եվրոպայի 17-րդ առաջնության միակ խաղն է լինելու, որը նման արգելք է ունենալու։ Մրցաշարի կազմակերպիչները նման որոշում են կայացրել` կապված երկու հավաքականների երկրպագուների հավանական բախման հետ։
Հայտնի է, որ Անգլիայի հավաքականին աջակցելու համար Գերմանիա է ժամանել 40 հազար երկրպագու։ Մրցավայրից իրենց հավաքականին երկրպագելու է նաև 8 հազար սերբ։ Արդեն մի շարք դեպքեր են գրանցվել, երբ սերբերի ու անգլիացիենրի միջև բախումներ են եղել։
Սերբիա - Անգլիա հանդիպումը կկայանա հունիսի 16-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։