Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ժոաու Պերեյրան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
40-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Ռուբեն Ամորիմին, որը նոյեմբերի 11-ից գլխավորելու է Անգլիայի 20-ակի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»։
Պերեյրան 2021 թվականից աշխատում է լիսաբոնյան ակումբի համակարգում և մարզել է «Սպորտինգի» Մ23 ու երիտասարդական թիմերը։