Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի չեմպիոն Ստանիսլավ Վավրինկան կմասնակցի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին, հայտնում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:
39-ամյա շվեյցարացի թենիսիստը wild card է ստացել և կարիերայում երրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:
Հիշեցնենք, որ Պեկինի Օլիմպիական խաղերում Ստանիսլավ Վավրինկան և Ռոջեր Ֆեդերերը զուգախաղում ոսկե մեդալ էին նվաճել, իսկ մենախաղում ոչ մի անգամ երկրորդ շրջանից հեռու չեն գնացել: