«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» աստղային խաղարկող Ստեֆ Քարին NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի՝ «Նյու-Յորք Նիքսի» դեմ մրցավեճում մրցաշարի պատմության բացարձակ ռեկորդ է սահմանել վաստակած 3 միավորների քանակով:
Հանդիպման առաջին քառորդում բասկետբոլիստը 3-միավորանոց հաջող նետում է կատարել, որն NBA-ում անցկացրած նրա կարիերայում 2974-րդն էր: Քարին գերազանցեց 2013-14 մրցաշրջանից հետո մարզական կարիերան ավարտած Ռեյ Ալենի ցուցանիշը:
“STEPHEN CURRY…THE ALL-TIME THREE-POINT KING IN THE NBA.”
History.#NBA75 pic.twitter.com/8SawFh2QFk
— NBA (@NBA) December 15, 2021
«Երկար էի մտածում այս ռեկորդի մասին: Սա առանձնահատուկ ձեռքբերում է բասկետբոլի պատմության մեջ»,- ասել է Քարին TNT-ի եթերում:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
1. Ստեֆեն Քարի – 2974
2. Ռեյ Ալեն – 2973
3. Ռեջի Միլեր – 2560
4. Ջեյմս Հարդեն – 2509
5. Քայլ Քորվեր – 2450
6. Վինս Կարտեր – 2290
7. Ջեյսոն Թերի – 2282
8. Ջամալ Քրոուֆորդ – 2221
9. Փոլ Պիրս – 2143
10. Դեմիան Լիլարդ – 2109