Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը հաղթեց Մոնտե Կառլոյում կայացած «Մասթերս» շարքի մրցաշարում:
Աշխարհի 12-րդ ռակետը եզրափակիչում երկու սեթում 6-1, 6-4 հաշվով ուժեղ գտնվեց նորվեգացի Կասպեր Ռուդից (10-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 36 րոպե:
25-ամյա Ցիցիպասը երրորդ անգամ դարձավ Մոնտե Կառլոյի մրցաշարի հաղթող:


