Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում կայացած ATP-250 շարքի մրցաշարն ավարտվել է աշխարհի 5-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասի հաղթանակով։
Եզրափակիչում հույն թենիսիստը 6:3, 6:4 հաշվով ուժեղ է գտնվել աշխարհի 19-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինաուրից։ Մրցախաղը տևել է 1 ժամ 27 րոպե։
24-ամյա Ցիցիպասը նվաճել է կարիերայի 10-րդ տիտղոսն ATP մրցաշարերում։


