«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» լեգենդար բասկետբոլիստ Ստեֆ Քարին NBA-ի պատմության մեջ առաջին խաղացողն է, որը 35 տարեկանից հետո 30+ միավոր է վաստակել 97 խաղում, հաղորդում է StatMuse-ը:
37-ամյա ամերիկացին «Յուտա Ջազի» դեմ կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում վաստակել է 31 միավոր, գրանցել 2 ռեբաունդ և կատարել 5 ասիստ: «Գոլդեն Սթեյթը» հաղթել է 123-114 հաշվով:
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


