տուր
01 Հունվար 1970 - 18:33
- - 

«Գոլդեն Սթեյթի» խաղարկող Ստեֆեն Կարին կոտրել է ձախ ձեռքը NBA-ի կանոնավոր առաջնության «Ֆինիքս Սանսի» հետ խաղում:
Միջադեպը տեղի է ունեցել 3-րդ քառորդում: Կարին գնդակի համար պայքարում բախվել է մրցակիցների կենտրոնական Արոն Բեյնսոնի հետ ու անհաջող ընկել, որից հետո մրցակիցը տապալվել է Ստեֆենի ձեռքի վրա:
Բասկետբոլիստի ապաքինման ժամկետների մասին տեղեկություն կհրապարակվի ավելի ուշ:
«Գոլդեն Սթեյթը» պարտվել է 110:121 հաշվով: Այս պարտությունը նրանց համար 3-րդն է 4 խաղերից հետո:

