Logo

Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Հայ շախմատիստներից հաղթեց միայն Հայկ Մարտիրոսյանը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:12 / 09.05.2023Շախմատ
null

Ջերմուկում ավարտին մոտեցող շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 7-րդ տուրում ԱՄՆ-ում բնակվող Սամուել Սևյանը սևերով 23-րդ քայլին հաշտություն կնքեց գերմանացի Ֆրեդերիկ Սվանեի հետ ու 5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Սևյանը մեկ միավորով գերազանցում է մոտակա հետապնդողներ Հայկ Մարտիրոսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, իրանցի Ամին Տաբատաբաեիին և ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևին: 

Մարտիրոսյանը սպիտակներով  41-րդ քայլին պարտության մատնեց 1,5 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակող Արթուր Դավթյանին: Հովհաննիսյանը սպիտակներով 30-րդ քայլին հաշտություն կնքեց հնդիկ Սունիլդութ Նարայանանի հետ: Տաբատաբաեին հաղթեց Յակուբոևին: Չեխիան ներկայացնող Թայ Դան Վան Նգուենի և ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Մայիսի 10-ին կկայանան նախավերջին՝ 8-րդ տուրի մրցախաղերը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ